Աշակերտը հեռացվել է դպրոցից «կյանքն անիմաստ է առանց Հիսուսի» գրությամբ վերնաշապիկի
Կանադայի Ֆորեսթ Հեյթսում 12-րդ դասարանի Ուիլիամ Սուինիմերը ժամանակապես հեռացվել է դպրոցից կրոնական թեմայով շապիկ կրելու համար, գրում է Associated Press գործակալությունը:
Մասնավորապես, նրա շապիկի վրա գրված է եղել «Առանձ Հիսուսի կյանքը կորած է»:
Դպրոցական խորհրդի ներկայացուցիչն ասել է, որ այդ բառերը կարող են խնդիրներ առաջացնել, քանի որ վիրավորում են մյուսների կրոնական հայացքները:
Գործակալությունը նշում է, որ մինչ այդ տղային մի քանի զգուշացրել են չհագնել այդ վերնաշապիկը:









