Մեծ Բրիտանիայում անցկացվել են ՏԻՄ ու Լոնդոնի քաղաքապետի ընտրություններ

11:39 • 04.05.12

Մայիսի 3-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվել Անգլիայում, Շոտլանդիայում ու Ուելսում: Ինչպես հայտնում է The Daily mail-ը, այս ընտրությունների արդյունքները ցույց կտան, թե որքան է պահպանողականների ու լիբերալ- դեմոկրատների կառավարական կոալիցիան հեղինակավոր:

 

Բացի այդ, Լոնդոնում անցկացվել են քաղաքապետի ընտրություններ: Պաշտոնի համար պայքարել է 7 թեկնածու, սակայն  առաջատարներն են գործող քաղաքապետ Բորիս Ջոնսոնն ու ընդդիմադիր լեյբորիստական կուսակցության ներկայացուցիչ, նախկին քաղաքապետ Քեն Լիվինգստոնը: