13-ամյա ամերիկացին սխալ է գտել Metropolitan թանգարանի քարտեզում
Նյու Յորքի հանրահայտ Metropolitan of Art թանգարանի 13-ամյա այցելու Բենջամին Լերման Քոուդին, մի կարևոր սխալ է գտել թանգարանում Բյուզանդիայի վերաբերյալ քարտեզի վրա, գրում է Yahoo news-ը:
Քարտեզն ուսումնասիրելու ժամանակ տղան նկատել է, որ Բյուզանդիայի սահմանները սխալ են գծված`մասնավորապես տերության տարածքից «բացակայել են» Իսպանիան և Աֆրիկան: 13-ամյա տղան, նկատելով «այդ լուրջ բացթողումը», անմիջապես փորձել է տեղյակ պահել թանգարանի աշխատակցին, որը, սակայն, նրան չի հավատացել:
Այնուամենայնիվ, որոշ ժամանակ անց Քոուդին էլեկտրոնային փոստով նամակ է ստացել թանգարանի փոխտնօրենից այն մասին, որ նր տեսած սխալն ուսումնասիրվել է մասնագետների կողմից և պարզվել է, որ տղան «իսկապես ճիշտ էր»:
Այժմ մասնագետներն աշխատում են քարտեզում առկա թերությունը շտկելու ուղղությամբ:









