Մահացած մոր կերպարանքով ներկայանալով` ամերիկացին 6 տարի ստացել է նրա թոշակը

15:21 • 04.05.12

Նյու Յորքի Բրուքլին թաղամասի, 51-ամյա բնակիչ Թոմաս Փարքինը 6 տարի շարունակ իր մահացած մոր կերպարով ներկայանալու միջոցով վաստակել էր 115 հազար դոլար, գրում է Daily Mail-ը:

 

Մոր մահից հետո Փարկինը թաղման բյուրոյի տնօրենին է ներկայացնում մոր ծննդյան տարեթվի և նրա սոցիալական ապահովության վերաբերյալ սխալ տվյալներ, որպեսզի մոր մահը չգրանցվի տվյալների պետական բազայում: Այնուհետև, մոր կերպարանքն ընդունելով ներկայանում է որպես իր հանգույցալ մայրը: Այս ճանապարհով Փարկինը իր մեղսակցի` տարեց կնոջ խնամակալ ներկայացած Միլտոն Ռիմոլոսի օգնությամբ, 6 տարի շարունակ ամեն ամիս ստացել է իր հանգուցյալ մոր թոշակը, որն ընդհանուր առմամբ կազմել է 115 հազ դոլար:

Բացի այդ, մոր մահից հետո նրա անունից դիմել է քաղաքային իշխանություններին` նշելով, որ ֆինանսապես ի վիճակի չէ տան վարձ վճարել, ինչի արդյունքում ամսական 39 հազ դոլար է ստացել:

 

Այժմ Փարկինը մեղադրվում է խարդախության մեջ և նրան սպառնում է 83 տարվա ազատազրկում: