97-ամյա ավստրալացին բուհ ավարտած ամենատարեց մարդն է աշխարհում

11:57 • 04.05.12

Ավստրալիայի 97-ամյա բնակիչ Ալան Սթյուարթն այսօր կստանա Նոր Հարավային Ուելս նահանգի SCU բժշկական համալսարանի մագիստրոսի կոչում` այդպիսով դառնալով բուհն ավարտած աշխարհի ամենատարեց շրջանավարտը: Ավստրալացին ամենատարեց շրջանավարտի տիտղոսակիրն է դեռևս 2006 թ.-ից, երբ իրավաբանական որակավորում էր ստացել և ընդգրկվել Գինեսի ռեկորդների գրքում:

 

SCU համալսարանի դասախոս Սոնա Բրաունի խոսքով` իր տարեց ուսանողը կրթություն է ստացել հեռակա` ինտերնետի միջոցով:


ABC հեռուստառադիոկորպորացիայի հաղորդմամբ` իր առաջին` Սիդնեյի Ատամնաբուժական համալսարանի դիպլոմը տղամարդը ստացել էր 1936 թ.-ին: Այնուհետև դոկտորական աստիճան ստացել Չիկագոյում, ինչից հետո մասնագիտությամբ աշխատել է Լոնդոնում, Սիդնեյում, սակայն 90 տարեկանում որոշել է կրկին դառնալ ուսանող:


«Երբեք ուշ չէ կատարելագործել ուղեղը, ինքդ քեզ մարտահրավեր նետել` ինչ-որ բանի հասնելու ու նոր ընկերներ ձեռք բերելու համար»,- ասել է  շրջանավարտը: