ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կայցելեն տարածաշրջան
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադտկեն (ԱՄՆ), Ժակ Ֆորը(Ֆրանսիա), Իգոր Պոպովն (Ռուսաստան) ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը կայցելեն տարածաշրջան, SalamNews-ին հայտնել է դիվանագիտական աղբյուրը:
Աղբյուրի համաձայն` մայիսի 11-ին նրանք կլինեն Հայաստանում, 12-ին` Լեռնային Ղարաբաղում, հաջորդ օրը` Ադրբեջանում: Այցի ընթացքում համանախագահները հանդիպումներ կունենան նախագահների, արտաքին գործերի նախարարների հետ, որոնց ընթացքում կքննարկվի ԼՂ հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցությունների ընթացքը:









