Վարդան Օսկանյանը, գուցե, մասնակցի ՀՀԿ-ի համերգին
ԲՀԿ անդամ Վարդան Օսկանյանը Հայաստանի քաղաքագետների միության կողմից ձևավորված ընտրությունների հանրային վերահսկողության միջկուսակցական միասնական շտաբի հրավիրված ամփոփիչ նիստին ամփոփելով ընտրարշավի ավարտը հայտարարեց, որ այսօր ՀՀԿ-ի կողմից հրավիրված համերգին, գուցեև, ինքն էլ գնա:
«Այսօրվա հանրահավաքը համերգ է, երևի, որին կմասնակցի նաև Թաթան, գուցե, ես էլ գնամ»,-ասաց նա:
Վարդան Օսկանյանը, ասելով, որ այդ հանրահավաքը լուրջ չի ընդունում, նկատեց, որ դիտարկելով երեկ «Բարգավաճ Հայաստան» և «Ժառանգություն» կուսակցությունների , ինչպես նաև Հայ հեղափոխական դաշնակցությունն կուսակցության հանրահավաքը իր համար ակնհայտ է դարձել, որ կա մի շարք սահմանափակ փոքրամասնություն. դա իշխող ուժն է և կա ջախջախիչ մեծամասնություն, որը մյուս բոլոր քաղաքական ուժերն են ու ՀՀ քաղաքացիները:
«Ինչ-որ տեղ կանխորոշիչ է լինելու իսկական արդյունքները: Եթե մենք ունեցանք չկեղծված արդյունքներ, այս պատկերը ունենալու ենք նաև հաջորդ ԱԺ-ում, որտեղ քաղաքական մենաշնորհը մենք կտեսնենք, որ վերացել է, և այնտեղ կան ավելի առողջ հակակշիռներ, որի արդյունքումմենք կկարողանանք կազմել նոր կառավարություն, որը կունենա մեր հասարակության լայն շրջանակների աջակցությունը և կզբաղվի և կիրականացնի իրական փոփոխություններ»,- ասաց նա:









