Ճապոնական գետում պիրանյա են գտել

12:25 • 04.05.12

Ճապոնական Ացուգի քաղաքի իշխանությունները հայտարարել են, որ տեղական գետերում երեք պիրանյա ձուկ է հայտնաբերվել, տեղեկացնում է UPI լրատվականը:

 

Անվտանգության նկատառումներից ելնելով, քաղաքի բոլոր երեխաներին արգելվել է գետերում լողալ:

 

Իրավապահ մարմինները հաղորդել են, որ գիշատիչ ձկներից երկուսը հայտնաբերվել են Զենմյո ևս մեկը` Կյոդո գետերում:

 

Հայտնաբերված ձկների երկարությունը 10սմ է եղել: Մասնագետները դեռ չեն կարողանում հստակ բացատրություն տալ թե ինչպես են փոքրիկ գիշատիչները հայտնվել ճապոնական գետերում: