Ռոմնիի շտաբի մամուլի պատասխանատուն հեռանում է սեռական կողմնորոշման պատճառով

00:31 • 04.05.12

ԱՄՆ հանրապետականների նախագահական թեկնածուների առաջնորդ Միթ Ռոմնիի արտաքին քաղաքականության և մամուլի պատասխանատու Ռիչարդ Գրենելը հայատրարել է, որ շուտով հրաժարական է տալու, ենթադրաբար իր ոչ ավանդական սեռական կողմնորոշման հետ կապված խնդիրների պատճառով, հաղորդում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը` հղում կատարելով ամերիկյան ԶԼՄ-ներին:


Գրենելը Ռոմնիի նախընտրական շտաբի միակ աշխատակիցն է, ով բաց հայտարարել է իր միասեռական կողմնորոշման մասին: Նա հանդես է եկել միասեռական ամուսնության օրինականացման օգտին:


Այս երկու դրվագները ԱՄՆ հանրապետականների առավել պահպանողական հատվածի խիստ քննադատությանն են արժանացել, որոնք առանց այն էլ Ռոմնիին քննադատում են որոշ սուր հարցերի շուրջ չափազանց փափուկ դիրքորոշման մեջ, այդ թվում և աբորտների խնդրի վերաբերյալ: