Հաքերները սպառնացել են Պուտինի երդմնակալության օրը գրոհել կառավարական կայքերը
Շաբաթ օրը Anonymous-ի ռուսական բլոգում հայտնվել է մի հայտարարություն, որով հաքերները սպառնացել են մայիսի 6-ից 7-ը գրոհել կառավարական government.ru և premier.gov.ru կայքերը, տեղեկացնում է vz.ru կայքը:
Տեսահաղորդագրությունում ծաղրանքով նշվում է. «Թող ազգի ծառաները տեսնեն իրենց ազգի սերը, ինչի շնորհիվ կայացել են Ռուսաստանի պատմության ամենաարդար ընտրությունները»:
Anonymous Russia-ի անդամները հավելել են, որ ընդամենը մի քանի պարզ քայլը կբերի փտած և կոռումպացված համակարգի օրինական մահվան:
«Մենք անանուն ենք: Մենք չենք ներում: Մենք չենք մոռանում: Սպասեք մեզ»,- նշվում է հաղորդագրությունում:
Ավելացնենք, որ ռուս հաքերներն արդեն մեկ անգամ մարտին գրոհել են «Միավորված Ռուսաստան» կուսակցության կայքը:









