Թուրքիայում մեկնարկել է Յորքի դքսուհու դատավարությունը
Այսօր Անկարայում մեկնարկել է Յորքի դքսուհի Սառա Ֆերգյուսոնի դատավարությունը: Նա մեղադրվում է Անկարայի արվարձանում մանկատան ապօրինի նկարահանման և անձնական կյանքի անձեռնմխելիությունը խախտելու համար և բրիտանական հեռուստաեթերում ցուցադրելու համար:
Սառա Ֆերգյուսոնը որպես թղթակից համագործակցել է Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի տարբեր հեռուստաալիքների հետ և 2008-ին Թուրքիա ուղևորության ընթացքում նկարահանումներ է կատարել վերը նշված մանկատանը: Յորքի դքսուհու նկարահանած կադրերում պատկերված են մահճակալներին կապված երեխաներ:
Ֆերգյուսոնի փաստաբանը վերահաստատել է իր պաշտպանյալի դիրքորոշումը` համաձայնության ձեռք բերման շուրջ: Դատարանը կողմերին համաձայնության գալու համար ժամանակ է տվել:
Եթե դքսուհու դեմ մեղադրանքը հաստատվի, Թուրքիայում նրան կարող են 22,5 տարվա ազատազրկման դատապարտել:









