Ոտքերը մեխած քաղաքացին հիվանդանոց չի եկել
Այսօր առավոտյան Գրիգոր Շաբոյանը, որը ի նշան բողոքի երեկ Հանրապետության հրապարակում մեխել էր իր ոտքերը, այսօր չի ներկայացել հիվանդանոց՝ ստանալու հակափայտացման շիճուկ: Այս մասին Tert.am –ին ասաց Բժշկական համալսարանի մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանը:
Երեկ Բժշկական համալսարանի Հերացի հիվանդանոցային համալիր տեղափոխված Գրիգոր Շաբոյանի վիճակը գնահատվել է նորմալ, նրա երկու ոտքերի միջնամատային շրջանում եղած վերքերը մշակվել են, օտար մարմինները՝ մեխերը հանվել, սակայն նրան զգուշացվել է, որ մյուս օրն առտավոտյան նրան անհրաժեշտ է հակափայտացման շիճուկի ներարկում:
«Նա պառկելու հիվանդ չէր, և գերադասեց իր խնդիրները լուծելու համար գնալ ոստիկանների հետ»,- նշեց Անահիտ Հայթայանը:
Հիշեցնենք, որ երեկ 51-ամյա Գրիգոր Շաբոյանը Պարոնյանի անվան թատրոնի շենքի դիմացի հատվածում իր ոտքերը մեխել էր փայտերին՝ ի նշան իր բարձրացրած խնդիրները լսելի դարձնելու: Քաղաքացու բողոքն այն է, որ բանտից ազատվելուց հետո նրան նոր անձնագիր չեն տալիս, չունի ապրելու տեղ և աշխատանք:









