Facebook-ը դարձել է ամենաթանկ ինտերնետ- ընկերությունը
Facebook սոցիալական ցանցն իր բաժնետոմսերի առաջնային տեղաբաշխման համար սակագին է սահմանել` 28-35 դոլարի միջակայքում, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը: Սա նշանակում է, որ ընկերության ընդհանուր կապիտալիզացիան կկազմի 85-95 մլրդ դոլար:
Նման արժեքը Facebook-ին դարձնում է ամենաթանկ ինտերնետ-ընկերությունը IPO փուլում. Google-ը 2004թ.-ին գնահատվել էր 23 մլրդ դոլար:
Ընկերությունն իր պարտատոմսերը տեղաբաշխում է Nasdaq բորսայում: Առաջնային տեղաբաշխումից հետո, դրա կապիտալիզացիան ետևում կթողնի այնպիսի հսկաների, ինչպիսին են Amazon-ն ու Cisco Systems-ը: Բաժնետոմսերի վաճառքը, ինչպես ակնկալվում է, կսկսվի մայիսի 18-ից:
Ութ տարվա գոյության ընթացքում սոցիալական ցանցը ներգրավվել է ավելի քան 900 մլն օգտատիրոջ: Նախորդ տարվա ընթացքում ընկերությունն ունեցել է 1 մլրդ դոլարի շահույթ:









