Օկլահոմայում օձի պատճառով 14 հազ տուն հոսանքազրկվել է
ԱՄՆ-ի Օկլահոմա-սիթի քաղաքի մոտ 14 հազ տուն զրկվել էներգիամատակարարումից ենթակայաններից մեկում հայտնված օձի պատճառով, գրում է Reuters-ը:
Խափանումը տեղի է ունեցել տեղական ժամանակով գիշերվա 2-ին, երբ օձը հորդառատ անձրևից պատսպարվելու համար ապաստան է գտել ենթակայանում:
Հնարավոր չի եղել պարզել, թե մասնավորապես ինչ ցեղատեսակի օձն է դարձել վթարի պատճառ, քանի որ նրանից «բան չի մնացել»:
Ներկայում էլեկտրակայանի աշխատանքները վերականգնվել է:









