Մինսկի երկնքից խաղալիք արջուկներ են թափվել

13:12 • 04.07.12

Բելառուսի մայրաքաղաք Մինսկի երկնքից այսօր առավոտյան խաղալիք արջուկներ են թափվել, հայտնում է lenta.ru-ն` վկայակոչելով շվեդական The Local-ին: Խաղալիքները թափվել են արտասահմանյան օդանավից (մոդելը չի նշվում):

Լուսանկարների համաձայն` խաղալիքների վրա եղել են խոսքի ազատությանն աջակցության կարգախոսներ: Ակցիայի նպատակը, The Local-ի տվյալով, Բելառուսում ժողովրդավարական գործընթացներին աջակցությունն է: Ով է այն կազմակերպել, չի նշվում:

 

Անհայտ օդանավը թռչել է հարևան Լիտվայի տարածքից ու առանց թույլտվության ներխուժել Բելառուսի օդային տարածք: Ինչպես հետագայում պատմել է ազգությամբ շվեդ օդաչուներից մեկը, նա մտավախություն ուներ, որ ինքնաթիռը կարող էր խփվել բելառուսական հակաօդային պաշտպանության կողմից: Սակայն թռիչքն առանց միջադեպերի է ավարտվել:
«Չգիտեմ` նկատե՞լ է, արդյոք, մեզ որևէ մեկը»,-ասել է նա:

 

Aftonbladet.se-ի համաձայն` ակցիան կազմակերպվել է Studio Total գովազդային գործակալության մասնակցությամբ: Անցյալում այս գործակալությունը կապ է ունեցել, մասնավորապես, բելառուսցի ֆեմինիստների ակցիաների հետ. այն նրանց գումար էր տվել (100.000 կրոն), որոնք ֆեմինսիտներն այրել են` ի նշան կանանց ցածր աշխատավարձերի դեմ բողոքի: