«Բավարիայի» պաշտպան Բրենոն ազատազրկվել է 3 տարի 9 ամիս ժամանակով

20:18 • 04.07.12

Մյունխենի դատարանը չորեքշաբթի «Բավարիայի» պաշտպան Բրենոյին մեղավոր է ճանաչել անցած աշնանը իր առանձնատունը կանխամտածված հրդեհելու մեջ:

22-ամյա ֆուտբոլիստը դատապարտվել է 3 տարի 9 ամիս ժամանակով` առանց վաղաժամկետ ազատման հնարավորության, հաղորդում է Goal.com-ը:

 

Բրենոյի տան հրդեհը տեղի էր ունեցել 2011 թ. սեպտեմբերի 20-ին: Ֆուտբոլիստը հոսպիտալացվել էր, բայց լուրջ վնասվածքներ չէր ունեցել:

 

Ավելի վաղ նա ձերբակալվել էր տունը կանխամտածված հրդեհելու կասկածանքով և գրավի դիմաց հոկտեմբերին ազատ էր արձակվել` մինչև դատարանի վերջնական վճռի կայացումը: