Մալազիացի շամանը մարդակեր-կոկորդիլոսին սպանել է անեծքի միջոցով
Մալազիացի շաման Ինդետ Սարաբոնգը իր օգնականների աչքի առաջ սպանել է մարդակեր-կոկորդիլոսին՝ անեծքի և գլխին հարվածի միջոցով, գրում է Newsru.com- ը՝ վկայակոչելով The Star մալազիական թերթին:
Կոկորդիլոսին սպանելու համար 42-ամյա շամանը ծախսել է մեկ ժամ: Գիշատիչին բերել էին գյուղ, որտեղ նրան ճանաչել են զոհերի հարազատները:
Նշենք, որ կոկորդիլոսը կերել էր 3 մարդ՝ այդ թվում տեղի ցեղապետի կնոջը:









