Յակուտիայում ուղևորատար ուղղաթիռ է կործանվել
ՌԴ Յակուտիայի Հանրապետությունում կործանվել է չորստեղանի AS-350 ուղղաթիռը, հայտնում է Life News-ը: Լենսկից Տալականի նավթի հանքավայր թռչող ուղղաթիռը հայտնաբերվել է Լենսկի թռիչքուղուց 4 կմ հեռավորության վրա:
Ուղղաթիռը պատկանել է «ՅՈՒՏՐ» ավիաընկերությանը:
Փրկարարների տվյալներով` կործանման պահին օդանավում եղել է մեկ ուղևոր ու օդաչուն: Նրանց ճակատագրի մասին դեռ ոչինչ հայտնի չէ:









