Գերմանիայում զինված հանցագործը մի քանի մարդու պատանդ է վերցրել. 4 զոհ
Գերմանիայի Կառլսրուե քաղաքում զինված հանցագործը մի քանի մարդկանց է պատանդ վերցրել, որոնցից 4-ը զոհվել են, սակայն ոստիկանները ենթադրում են, որ դրանցից մեկը հենց հանցագործն է, հաղորդում է Associated Press-ը:
Հանցագործի նման քայլի պատճառը դատական որոշումը համաձայն որի` տղամարդը պարտավոր է լքել իր զբաղեցրած բնակարանը` բնակության համար համապատասխան թույլտվություն չունենալու պատճառով:
Ոստիկանությունը դեռևս հստակ տեղեկություն չունի պատանդների կոնկրետ թվի վերաբերյալ: Հանցագործը վաղ առավոտից բարիկադներով փակել է իրեն և պատանդներին, ինչից հետո մի քանի կրակոց է հնչել:









