Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը նոր մամուլի խոսնակ ունի

19:14 • 04.07.12

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի խոսնակ է նշանակվել Արթուր Միսակյանը: Այս մասին Tert.am-ը տեղեկացավ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի արդեն նախկին մամուլի քարտուղար Հարություն Ամիրյանից:

Վերջինս տեղեկացրեց, որ կրթությունը շարունակելու նպատակով առաջիկայում մեկ տարով մեկնելու է արտերկիր:



Արթուր Միսակյանը ծնվել է 1982թ.՝ Հրազդան քաղաքում: 2000թ. ավարտել է Հրազդանի թիվ 4 միջն. դպրոցը: 2000-2005թթ. սովորել և ավարտել է Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտի «Ընդհանուր տնտեսագիտություն» ֆակուլտետը: 2005-2007թթ. սովորել և ավարտել է ՀՀ Պետական կառավարման ակադեմիայի «Հանրային կառավարում» ֆակուլտետը:



Մինչ այս Ա. Միսակյանը աշխատել է ՀՀ Ազգային ժողովում որպես փորձագետ: