Տիգրան Սարգսյանն ընդունել է ԱՊՀ անդամ պետությունների հարցերով հատուկ ներկայացուցչին

20:11 • 04.07.12

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության նախագահի` ԱՊՀ անդամ պետությունների հարցերով հատուկ ներկայացուցիչ, «Ռոսսոտրուդնիչեստվո» դաշնային գործակալության ղեկավար Կոնստանտին Կոսաչևին:


Ըստ կառավարության մամուլի ծառայության հաղորդագրության՝ զրուցակիցները քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական կապերի ընդլայնման ուղիները, ինչպես նաև երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները:


Հանդիպմանը ներկա են եղել նաև «Ռոսսոտրուդնիչեստվո» դաշնային գործակալության հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկովը և Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն: