Ավանում անհայտ վարորդը վրաերթի է ենթարկել 17-ամյա մի աղջկա

11:43 • 04.07.12

Հուլիսի 3-ին՝ ժամը 16.30-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Ավանի Խուդյակովի փողոցում գտնվող «Էվրիկա» սուպերմարկետի մոտ վրաերթի է ենթարկել 17-ամյա մի աղջկա։

 

Ըստ Ոստիկանության հաղորդագրության՝ աղջիկը նույն օրը, ժամը 21.00-ին, մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց, որտեղ ստացել է բուժօգնություն և գնացել:

 

Կատարվում է քննություն: