2-ամյա բրիտանացի երեխայի կյանքը կախված է եղել մազից՝ մինչ ծնողները տանը քնած են եղել (լուսանկարներ, տեսանյութ)
Մեծ Բրիտանիայի Քովենթրի քաղաքում 2-ամյա երեխան մոտ 5 րոպե խաղացել է 30 մետր բարձրություն ունեցող պատշգամբի եզրին՝ մինչ ծնողները տանը քնած են եղել:
Առաջինը երեխային նկատել է հարևանը, ով, իր իսկ պնդմամբ, երկար ժամանակ չի կարողացել ուշքի գալ և հասկանալ, թե ինչպես են ծնողները նման բան թույլ տվել: Հարևանի պնդմամբ՝ նրանց պատշգամբում դրված է եղել աթոռ, որի օգնությամբ երեխան բարձրացել է պատժգամբի եզրին:
Հարևանները զանգել են ոստիկանություն, 6 րոպե հետո այն ժամանել է, սակայն մինչ ոստիկանների ժամանումը, երեխան ինքնուրույն իջել է պատշգամբի եզրից:
Հարևանները զարմանքով նշել են, որ ոստիկանության հեռանալուց հետո երեխայի հայրը դուրս է եկել պատշգամբ և պարզապես տեղափոխել աթոռը:









