Թուրքիայում ստորագրահավաք է սկսվել հայամետ մտավորականի դեմ ատելություն սերմանող պարբերականի դեմ

11:24 • 05.07.12

Թուրքայի մի խումբ մտավորականներ ստորագրահավաք են սկսել ընդդեմ թուրքական «Ենի Աքիթ» թերթի, ով լրագրող, գրող Ալի Բայրամօղլուին հայամետ կեցվածքի մեջ մեղադրելով նրա դեմ ատելություն է սերմանել:

Ստորագրահավաքին միացել են բազմաթիվ գրողներ, լրագրողներ, գործարարներ, պատգամավորներ:


Ինչպես տեղեկացնում է CNNturk-ը, տարբեր մասնագիտությունների հարյուրավոր մարդիկ համախմբվել են` «ոչ» ասելու մամուլի միջոցով ատելություն սերմանելու սովորությանը:


Մեծ Բրիտանիայում քրդական հարցով կազմակերպված խորհրդաժողովի ընթացքում Ալի Բայրամօղլուի հայտարարությունները դուր չեն եկել պարբերականին: Դրա համար էլ լրագրողին մեղադրել են «հայկական արմատներ ունենալու», «հայկական թեզերը պաշտպանելու համար ռասիստական շարժառիթներ ունենալու» մեջ:


Ստորագրահավաքին միացել են գրող Օրհան Փամուքը, Դիարբեքիրի քաղաքապետ Օսման Բայդեմիրը, Հրանտ Դինքի այրի Ռաքել Դինքը, գործարար Իսհակ Ալաթոնը, ռեժիսոր Սեմիհ Քափլանօղլուն, բազմաթիվ լրագրողներ:


Գրող, հրապարակախոս Ալի Բայրամօղլուն Թուրքիայում Հայոց Ցեղասպանությանը նվիրված ապրիլքսանչորսյան միջոցառումների նախաձեռնողներից էր, ով նաև «Հայերից ներողություն ենք խնդրում» ակցիայի կազմակերպիչներից է եղել: