Գյումրիում թմրամոլը բերման է ենթարկվել թմրանյութով լի ներարկիչով

16:39 • 05.07.12

Այսօր՝ ժամը 14.30-ին, Ոստիկանության Գյումրիի բաժնի ծառայողները, թմրանյութ պահելու կասկածանքով, նույն օրը, ժամը 15.45-ին, Դուդկոյի փողոցի թիվ 2/1 հասցեի մոտից բերման են ենթարկել 1975 թ. ծնված Արմեն Բ.-ին։

 

Ըստ Ոստիկանության հաղորդագրության՝ նրա մոտ խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել է 6 մլ տարողությամբ ներարկիչ՝ 4 մլ չափով դեղնավուն լուծույթով:

 

Արմեն Բ.-ն հայտնել է, որ ինքը թմրամոլ է, հայտնաբերվածը պատկանում է իրեն, «Սեդալգին» դեղամիջոցից պատրաստված թմրամիջոց է, պատրաստել է անձամբ` հետագա օգտագործման համար:

 

Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն: