France Telecom-ի թոփ-մենեջերը կասկածվում է 30 աշխատակցի ինքնասպանության հասցնելու համար
Ֆրանսիացի իրավապահները հետաքննություն են սկսել France Telecom հեռահաղորդակցության ընկերության նախկին ղեկավար Դիդյե Լոմբարի նկատմամբ՝ ավելի քան 30 աշխատակիցների ինքնասպանության գործով, որոնք իրենց կյանքին վերջ են տվել 2005-2011թթ` Լոմբարի պաշտոնավարության օրոք, հայտնում է BBC-ն:
Արհմիությունները թոփ-մենեջերին մեղադրում են աշխատակազմի վրա՝ նյարդային լարվածության հասցնող ճնշումներ գործադրելու համար:
Ինքնասպաններից ոմանք իրենց քայլի անմիջական պատճառ են նշել France Telecom-ը:









