Ճապոնիայի խորհրդարանը հրապարակել է «Ֆուկուսիմայի» վթարի պատճառը
Ճապոնիայի «Ֆուկուսիմա-1» ատոմակայանում 2011-ին տեղի ունեցած աղետի պատճառը մարդկային գործոնն է, ասված է Ճապոնիայի Խորհրդարանի` պատահարը հետաքննած հատուկ հանձնաժողովի զեկույցում:
«Ֆուկուսիմա - 1»-ի վթարը ոչ թե բնական, այլ տեխնածին աղետ է եղել», - ընդգծվում է զեկույցում:
Սակայն նշվում է նաև, որ ատոմակայանը պատրաստ չի եղել ոչ ուժեղ երկրաշարժի, ոչ էլ ցումնամիի, հայտնում է ИТАР-ТАСС-ը:
Աղետի համար հանձնաժողովը մեղավոր է ճանաչել ԱԷԿ-ի օպերատոր-ընեկրությանը՝ Tokyo Electric Power-ին և ատոմային ոլորտի կառավարական ծառայություններին:
Խորհրդարանական հանձնաժողովի և ատոմակայանի ներքին հետաքննությունների արդյունքները հակադրվում են. «Ֆուկուսիմայում» պնդում են, որ աղետի պատճառը ցունամիի 15 մետրանոց ալիքներն են եղել:
Անցած տարի գարնանը «Ֆուկուսիմա - 1» ատոմակայանի վթարի պատճառով 80 000 մարդ էր տարհանվել, հսկայական տարածքներ ռադիոակտիվ աղտոտման էին ենթարկվել:









