Ռուս իլյուզիոնիստը հոսպիտալացվել է` աչքի հետ կապված անհաջող հնարքից հետո

11:53 • 05.07.12

Ուկրաինայում հոսպիտալացվել է ռուս իլյուզիոնիստ Իլյա Սաֆրոնովը «Հրաշքների Ուկրաինա» հեռուստաշոուի ժամանակ անհաջող հնարքի ցուցադրությունից հետո, հայտնում է «ԻՏԱՌ ՏԱՍՍ» գործակալությունը:

 

Ուկրաինայի ջրամբարներից մեկի ափին Սաֆրոնովը ձկնորսներին ցուցադրել է «Աչքից կախված կարթը» համարը, որի ժամանակ սկսել է հազալ ու խնդրել է դադարեցնել նկարահանումները:

 

Նկարահանող խմբի աշխատակիցները շտապ օգնություն են կանչել, որն էլ Սաֆրոնովին տեղափոխել է հիվանդանոց:  Նրա վիճակի մասին տեղեկություններ չկան: