ՆԱՏՕ-ն զորավարժություններ է անցկացնում Միջերկրական ծովում` Սիրիայի ափերի մոտ

14:31 • 05.07.12

ՆԱՏՕ-ի երկրները ռազմածովային զորավարժություններ են սկսել Միջերկրական ծովում` Սիրիայի սահմանի մոտ. տեղեկացնում է Hurriyet-ը:
 

Ըստ պաշտոնական տեղեկատվության` Թուրքիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի ռազմածովայինների անցկացրած զորավարժությունն ուղղված է ահաբեկչության դեմ պայքարի նախապատրաստությանը:

 

«Մենք պետք է այնպես անենք, որ հանցագործները հասկանան` ՆԱՏՕ-ն թույլ չի տա տարածաշրջանում ակտիվություն ցուցաբերել»,- հայտարարել է գերմանացի հրամանատար Թորսթեն Քալերը:
 

Հակաահաբեկչական զորավարժություններին կմասնակցեն 545 ռազմածովայիններ: Նավերը, որոնց վրա նրանք կսովորեն ծայրահեղականների դեմ պայքարի մեթոդները, հագեցած է հրետանային զենքերով` հակաօդային հրթիռներով, նավեր ոչնչացնելու համար նախատեսված զենքերով, ինչպես նաև Mark 46 զինատեսակներով, որոնք նախատեսված են նավակները վերացնելու համար: