Ռուս տղամարդը «լեզու չգտնելով» նախկին կնոջ հետ` հաշվեհարդար է տեսել նրա ու դստեր հետ

12:04 • 05.07.12

ՌԴ-ի Նեչաևկա գյուղում 54-ամյա Ալեքսանդր Չ.-ն նախկին կնոջ հետ հերթական սկանդալի ժամանակ վերցրել է զենքն ու սպանել կնոջը, դստերն ու ինքնասպան եղել:

 

Ինչպես հայտնում է Life News-ը, 2008 թ.-ին ամուսնալուծված զույգը տարիներ շարունակ չի կարողացել ընդհանուր հայտարարի գալ ունեցվածքը կիսելու հարցում: Հուլիսի 4-ին 38-ամյա Վալենտինան 15-ամյա դստեր հետ եկել է նախկին ամուսնու բնակարան` իր իրերը տանելու: Նա բերել նաև իր ծանոթին` իրերը տեղափոխելու հարցում օգնելու համար, ինչը զայրացրել է տանտիրոջը:

 

Ալեքսանդրն իր որսորդական հրացանով նախ կրակել է կնոջը, այնուհետ դստերը, կնոջ ծանոթին ու ինքնասպան եղել: Ողջ է մնացել միայն ծանոթը: