Օլանդը դարձել է ատոմային սուզանավով ճամփորդած` Ֆրանսիայի առաջին նախագահը
Ֆրանսուա Օլանդը դարձել է ատոմային սուզանավով ճամփորդություն իրականացրած Ֆրանսիայի առաջին նախագահը: Նման մեկ դեպք եղել է 40 տարի առաջ, սակայն այն ժամանակ Ֆրանսիայի նախագահ Վալերի Ժիսկար Դ’Էսթենն ընդամենը եղել էր նավի վրա:
Օլանդը Le Terrible ատոմային սուզանավով ճանապարհորդություն է իրականացրել Բրետանիի ափերի մոտ: Նախագահի համար ցուցադրվել է նաև հրթիռի արձակում: Ուշագրավ է, որ նախագահին ուղեկցող Պաշտպանության նախարարը ճամփորդությանը չի մասնակցել:
Ըստ Euronews-ի` Օլանդը հասկացնել է տվել, որ միջուկային զսպման սպառազինությունների վրա տնտեսել չի պատրաստվում:









