Օրբելիի ծածկագիրը. Культура ալիքը կրկին կցուցադրի Օրբելի եղբայրների մասին ֆիլմը (տեսանյութ)

11:19 • 05.07.12

Այսօր ժամը 12:10 ռուսաստանյան Культура հեռուստաալիքով երկրորդ անգամ կցուցադրվի Աշոտ Ջազոյանի և Վիկտորիա Գրուդինսկայայի «Օրբելիի ծածկագիրը» ֆիլմը:

 

Ֆիլմը պատմում է Օրբելի եղբայրների՝ Ռուբենի, Լևոնի և Հովսեփի, մշակույթի և գիտության ոլորտներում հայ-ռուսական փոխգործությունում ունեցած ներդրման մասին:

 

Ֆիլմի անդրանիկ ցուցադրությունը կայացել էր մարտին և նվիրվել Հովսեփ Օրբելու ծննդյան 125 ամյակին: Նա Օրբելիներից ամենակրտսերն էր, եղել է «Էրմիտաժի» տնօրենը, հիմնել ՀԽՍՀ Գիտությունների ակադեմիան, ստալինիզմի տարիներին փրկել է բազմաթիվ համաշխարհային գլուխգործոցներ:

 

Փոքր-ինչ մոռացված մեծ գիտնականների մասին ֆիլմը բավականին մեծ վարկանիշ է ունեցել:

 

Այս ցուցադրությունը նվիրված է միջնեկ եղբայր Լևոնի ծննդյան 130-ամյակին: Նա եղել է Իվան Պավլովի աշակերտը և էվոլյուցիոն ֆիզիոլոգիայի հիմնադիրներից մեկը: