Երևանի բնակարաններից մեկում պայթել է 3 կգ-անոց գազի բալոնը, տանտիրուհին այրվածքներ է ստացել

17:53 • 05.07.12

Այսօր՝ հուլիսի 5-ին արտակարգ պատահար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես Tert.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 16.30-ի սահմաններում ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չեխովի 17 շենքի բնակարաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել:



Նշված վայր են մեկնել ԱԻՆ ՃԿԿ օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարների երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ նշված շենքի 24-րդ բնակարանում 3 կգ-անոց բալոնից գազի արտահոսքի պատճառով պայթյուն է տեղի ունեցել:

Այս պահին դեպքի վայր են ժամանել փրկարարներ և 1-03 շտապ բուժօգնության աշխատակիցները:



Վերջիններս վերը նշված բնակարանի բնակիչ Անահիտ Սարգսյանին օգնություն են ցուցաբերել: Գ. Շամշյանին հայտնի է դարձել, որ նա ձեռքի մասում այրվածքներ է ստացել:

Այնուամենայնիվ շտապբուժօգնության աշխատակիցը հայտնել է, որ առաջին բուժօգնությունից հետո նրան հիվանդանոց տեղափոխելու անհրաժեշտություն թերևս չլինի: