Ամերիկացի փրկարարին աշխատանքից ազատել են խեղդվողին օգնելու համար (տեսանյութ)

17:18 • 05.07.12

Ամերիկյան Ֆլորիդա նահանգի լողափերից մեկի փրկարար Թոմաս Լոպեսին աշխատանքից ազատել են` հարևան լողափում խեղդվող անձին օգնության նետվելու համար, հայտնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ» գործակալությունը:

 

Թոմասը հերթապահություն է իրականացրել Մայամիից հյուսիս ընկած Հալանդեյլ լողափում, երբ նրան հայտնել են, որ հարևան «տարածքի» լողափում մարդ է խեղդվում: Լոպեսը միանգամից նետվել է օգնության` մոռանալով, որ դեպքն իր տեղամասից դուրս է:

Ղեկավարությունը գտել է, որ Լոպեսը խախտել է կանոնները, ինչպես նաև պոտենցիալ վտանգի է ենթարկել իր լողափի այցելուների կյանքը, քանի որ տարածքն առանց հսկման է թողել:


Ի նշան բողոքի` աշխատանքից ազատվել են երկու այլ փրկարարներ: Եվս վեցին էլ ազատել է ղեկավարությունը` երիտասարդ փրկարարին պաշտպանելու համար: