Սաակաշվիլիի հայհոյանքն ընդդիմությանը հայտնվել է ուղիղ եթերում (տեսանյութ)

13:06 • 05.07.12

Վրաստանի ընդդիմադիր «Մաեստրո» հեռուստաալիքը ցուցադրել է մի տեսանյութ, որում նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայհոյում է ընդդիմությանը, հայտնում է vz.ru-ն:

 

Նորանշանակ վարչապետ Վանո Մերաբիշվիլին երեկ պատրաստվել է «Ռուսթավի-2» հեռուստաալիքի ուղիղ եթերին, երբ նրան է դիմել Սաակաշվիլին` ասելով, որ ընդդիմադիր «Վրացական երազանք» կոալիցիայի նախաձեռնությամբ Եվրոպական խորհրդարանում անցկացված Վրաստանի իրավիճակի շուրջ բանավեճերը ստիպել են ընդդիմության «մայրիկին լացել»: Նախագահը դա կրկնել է մի քանի անգամ:

«Մաեստրո» հեռուստաալիքով այս տեսանյութի ցուցադրությունից հետո, Սաակաշվիլիի հասցեին քննադատությամբ են հանդես եկել «Վրացական երազանք»-ի ներկայացուցիչները: Մասնավորապես, Թինա Խիդաշելին «ամոթալի» է անվանել երկրի առաջին դեմքի կողմից նման արտահայտությունը:


Տեսանյութը վրացերեն է`