Ստեփանակերտում նախընտրական անդորր է. Գագիկ Շամշյան, Արցախ, օր առաջին (լուսանկարներ)

22:48 • 05.07.12

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանն այսօր մեկնել է Արցախ և առաջիկա մի քանի օրերին լինելու է մեր հայրենիքի այս գողտրիկ անկյունում, շրջելու է տարբեր բնակավայրերով և լինելու է տարբեր զորամասերում, մեր զինվորների կողքին ու նաև սահմանում։ Եվ թերևս ավելորդ է ասել, որ նա փորձելու է հնարավորինս իր տեսածն ու տպավորությունները իր ֆոտոխցիկի միջոցով փոխանցել մեզ։ Ինչևէ, առաջին օրը նա եղել է մայրաքաղաք Ստեփանակերտում, որտեղ, նրա խոսքերով, ամեն բան խաղաղ է, և միայն, թերևս, նախընտրական փոքրիկ աշխուժությունն է առանձնանում այդ համատարած խաղաղության մեջ։ Այսպիսով՝ Գագիկ Շամշյան, Ստեփանակերտ, օր առաջին.