Այսօր կկայանա Եվրոմիության ամենաբարձր երկնաքերի բացումը (տեսանյութ)
Այսօր տեղի կունենա Եվրոպայի միության երկրների նոր ամենաբարձր շինության՝ Shard London Bridge-ի բացման պաշտոնական արարողությունը:
Shard-ն ունի ընդհանուր 31,4 հեկտարին կամ 15 ֆուտբոլային խաղադաշտերին համարժեք տարածք, 310 մ բարձրություն, 87 հարկ, պատված է 11 000 ապակե սալիկներով, որոնք նմանեն ապակու բեկորների (անգլերեն՝ shard, որտեղից էլ և ծագել է շինության անվանումը):
Shard London Bridge-ը աշխարհի 59-րդ ամենաբարձր շինությունն է: Շինության արժեքը գնահատվում է 2, 35 մլրդ ԱՄՆ դոլար:
Շինությունը համեմատվել է «Թեմզայից վեր խոյացող սառցալեռան» հետ: Shard-ի ճարտարապետ Ռենցո Պիանոն իր ստեղծածն անվանել է «ուղղահայաց քաղաք»: Շենքում 28 հարկ զբաղեցնում են գրասենյակային տարածքներ, 3 հարկ՝ ռեստորաններ, 10 շքեղ բնակարաններ զբաղեցնում են 12 հարկ: Shrad-ի հարկի տակ նաև 200 համար ունեցող 5 աստղանի հյուրանոց է «տեղավորվել»: 72-րդ հարկում դիտանոց է, որը բաց կլինի հասարակության համար:
Բացումից առաջ տնտեսական սուղ պայմաններում իրականացված այս շինարարությունը քննադատության է արժանացել: 12 տարի իրականացվող նախագիծը այսօր պաշտոնապես կներկայացվի՝ լուսալազերային մեծ շոուով և Լոնդոնի Ֆիլհարմոնիկ նվագախմբի ելույթով:
</p>









