Ամերիկուհին 2000 դոլարով աճուրդի է հանել իր «մի քիչ օգտագործած» հոգին
ԱՄՆ-ի Ալբուկերկե քաղաքի բնակչուհի Լորի Ն.-ը eBay համացանցային աճուրդում վաճառքի է հանել իր` «մի քիչ օգտագործած» հոգին, գրում է Oddity Central-ը:
Առաջին հայացքից կարող է թվալ, թե այս ընդամենը կատակ է, սակայն Լորին ամենայն լրջությամբ է վերաբերվում հարցին: Կնոջ նման հուսահատ վիճակի պատճառ է դարձել 4 տարի առաջ տեղի ունեցած ավտովթարը, ինչի հետևանքով նա հաշմանդամ է դարձել և ի վիճակի չէ «լիարժեք օգտագործել իր մարմինը»:
«Շատերը կմտածեն, թե խելագար եմ, բայց իրականում ես հոգնել եմ ու չեմ կարող այսպես ապրել: Եթե ես չեմ կարող օգտագործել իմ մարմինը, էլ ինչին է հարկավոր հոգիս», -ասել է Լորին:
Թեև կնոջ տեղադրած հայտարարությունը գրավում է շատ այցելուների ուշադրությունը, այնուամենանիվ «թեթևակի օգտագործած» հոգու գնորդ դեռևս չի հայտնվել:









