Իսպանիայի խոշորագույն բանկի 33 ֆինանսիստ կասկածվում է մեքենայությունների մեջ
Իսպանիայի խոշորագույն Bankia ֆինանսական հաստատության 33 թոփ-մենեջերի նկատմամբ քրեական գործ է հարուցվել, գրում է The Wall Streer Journal-ը:
Ֆինանսիստները կասկածվում են մեքենայությունների և ներդրողներին մոլորության մեջ գցելու մեջ: Քրեական գործը հարուցվել է «Միասնություն, առաջընթաց և ժողովրդավարություն» քաղաքական կուսակցության բողոքի հիման վրա:
Քաղաքական գործիչների խոսքով` բանկիրները կեղծել են 2011թ.-ի ֆինանսական հաշվետվությունը` Bankia-ի բաժնետոմսերի գները բարձր մակարդակի վրա պահելու համար: Բացի այդ, IPO-ի (բանկի դուրս գալը բորսա) անցկացման ժամանակ, նրանք խաբել են ներդրողներին` ներկայացնելով Bankia խմբի մասին ոչ ճիշտ տվյալներ:
Կասկածյալների թվում է նաև բանկի ղեկավար Ռոդրիգո Ռատոն, ով ֆինանսական հաստատությունը գլխավորում է 2010թ.-ից: Մինչ այդ, նա եղել է Իսպանիայի ֆինանսների նախկին նախարարը:









