Կանադայում օտարերկրացի մերկապարուհիները այսուհետ օրենքից դուրս կլինեն

11:10 • 05.07.12

Կանադական օրենքով սեքս-արդյունաբերության ոլորտի օտարերկրացի աշխատակիցներին` մերկապարուհիներ, մերսողներ և այլք, հուլիսի 14-ից արգելվել է երկրում աշխատելու ժամանակավոր թույլտվություն տրամադրել, հայտնում է «Ֆրանս պրես» գործակալությունը:

 

Ինչպես հայտնել է Կանադայի ներգաղթյալների հարցերի նախարար Ջեյսոն Քենին, նման որոշումն ընդունվել է` օտարերկրացիներին թրաֆիքինգից ու շահագործումից զերծ պահելու համար: Այսուհետ Կանադայի գիշերային ակումբների սեփականատերերը ստիպված կլինեն «բավարարվել» միայն կանադուհի աշխատակիցներով:

 

Նման որոշում փորձ էր արվել ընդունել դեռ 2007թ.-ին, սակայն այն ժամանակ գիշերային ակումբների սեփականատերերը բուռն քննադատության էին արժանացրել գաղափարը:Նրանք նշել էին, որ Արևելյան Եվրոպայից ու Ասիայից մերկապարուհիները «գեղեցիկ են, էկզոտիկ ու շատ պրոֆեսիոնալ», ու եթե նրանց արգելել մուտք գործել Կանադա, նրանք սեփական երկրում կմնան աղքատության մեջ: