WikiLeaks-ը Սիրիայի վերաբերյալ գաղտնի նյութեր է հրապարակում

15:46 • 05.07.12

Գաղտնի փաստաթղթերի հրապարկումով և վերլուծությամբ զբողվող WikiLeaks սոցկայքն այսօրվանից սկսել է Սիրիայի վերաբերյալ 2.4 մլն գաղտնի էլեկտրոնային նամակների հրապարակման գործընթացը, գրում է Huffinghton Post-ը:

 

«Մեր ձեռքի տակ եղած նյութերը դժվար կացության մեջ կգցեն ոչ միայն Սիրիային, այլև դրա հակառակորդներին: Դրանց հրապարակումը կստիպի մարդկանց քննադատության չենթարկել հակամարտության մեջ ներգրավված միայն մի կողմին և հասկանալ նրանց իրական շահերը»,- հայտարարել է կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժը:

 

WikiLeaks-ի խոսնակ Սառա Հարիսոնը նշել է, որ կայքը հրապարկում է 2006թ.-ի մարտի 12-ից առայսօր գրանցված 680 բարձրաստիճան սիրիացի սպաների, նախարարների, գործարարաների և դիվանագետների էլեկտրոնային նամակները, որոնցից 680 հազարը ռուսերենով են:

 

Բոլոր փաստաթղթերի հրապարակումը կտևի 2 ամիս և կիրականցվի լիբիական, եգիպտական, գերմանական, ամերիկյան, իտալական, ֆրանսիական և իսպանական լրատվամիջոցների հետ համագործակցության միջոցով: