Թբիլիսիում քառյակ է ծնվել
Թբիլիսիի ծննդատներից մեկում հազվագյուտ դեպք է տեղի ունեցել. մի կին քառյակ է լույս աշխարհ բերել` երկու աղջիկ, երկու տղա:
Մայրիկի առողջական վիճակը լավ է: Հիվանդանոցի տնօրենը տեղեկացրել է, որ երեխաները ծնվել են կեսարյան հատման միջոցով, իսկ վիրահատությունն անցել է առանց բարդությունների:
Նորածինների մայրն այժմ զբաղված է երեխաների անունները որոշելու բարդ գործով: Ուշագրավ է, որ նա նույնպես երկվորյակ է:









