Ասադի մերձավոր գեներալներից մեկը Թուրքիա է փախել
Սիրիայի հանրապետական գվարդիայի գեներալ Մանաֆ Թալասը, ով նախագահ Բաշար Ասադի առավել վստահելի անձանց թվին էր պատկանում, դասալքել է և անցել Թուրքիա, հաղորդում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը` հղում կատարելով «Ռոյթերզին»:
Գործակալության տեղեկություններով, դասալիք գեներալի վերաբերյալ հայտարարությունը հայտնվել է արաբալեզու Syriasteps կայքում, որը, իբր աղբյուրներ ունի սիրիական անվտանգության ծառայության բարձր օղակներում:
«Բարձրաստիճան աղբյուրը հաստատել է գեներալ Մանաֆ Թալասի Թուրքիա փախուստի փաստը», - գրել է Syriasteps-ը:
Գեներալ Մանաֆ Թալասը 80-ամյա գեներալ Մուստաֆա Թալասի որդին է Մուստաֆա Թալասի, ով 1972 – 2004թթ Սիրիայի պաշտպանության նախարարն է եղել և ներկայում էլ երկրի ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալն է:
Թուրքական լրատվամիջոցների տեղեկություններով, երկրում արդեն ապաստանել է մոտ 700 դասալիք զինվորական, այդ թվում ավելի քան 20 գեներալ:









