«Մահացած» կոլումբիացի նարկոբարոնը ձերբակալվել է իր հարսանիքի ժամանակ

10:48 • 06.07.12

Իբրև թե մահացած կոլումբիացի նարկոբարոն Կամիլո Տորեսը` «Երշիկ» մականվամբ, ձերբակալվել է հենց իր հարսանիքի ժամանակ, հայտնում է vz.ru-ն` վկայակոչելով կոլումբիական լրատվամիջոցներին: Հարսանեկան արարողությունն անցկացվել է Լա- Մուկուրա կղզու շքեղ հյուրանոցներից մեկում:

 

Նախնական տեղեկության համաձայն` «Երշիկը» հարսանիքի համար ծախսել էր մոտ 1.5 մլն դոլար, հրավիրվել էին բազմաթիվ հանրահայտ երգիչ- երգչուհիներ, դերասան-դերասանուհիներ, մոդելներ` ընդհանուր ավելի քան 150 մարդ: Սակայն նրան չի հաջողվել վայելել սեփական հարսանիքը, քանի որ հյուրանոցը շրջափակվել է ոստիկաններով ու զինվորականներով:

 

Մեծ է եղել նաև հարսի հիասթափությունը, ում ամուսինը ձերբակալվել է հենց ամուսնության առաջին օրը:


Ոստիկանությունը հայտնում է, որ «Երշիկը» կասկածվում է ԱՄՆ-ի և Կենտրոնական Ամերիկայի մի շարք երկրներ թմրանյութեր մատակարարելու մեջ: Սակայն իրավապահներն ամենահետաքրքրականը համարում են այն փաստը, որ պաշտոնապես նարկոբարոնը համարվում է «մահացած»: 2010թ.-ի վերջին տրվել է նրա մահվան վկայականը:

Այժմ նա պետք է պատասխան տա նաև փաստաթղթեր կեղծելու համար: