«Հարսնաքարում» մոմավառություն տեղի կունենա Վահե Ավետյանի յոթնօրեքի առիթով
Պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում ծեծի ենթարկվելու հետևանքով մահացած ռազմական բժիշկ Վահե Ավետյանի յոթնօրեքի կապակցությամբ 2012 թվականի հուլիսի 8-ին (կիրակի օրը), ժամը 21:00-ին, նրա հիշատակին նվիրված մոմավառություն տեղի կունենա նույն «Հարսնաքար» ռեստորանային համալիրի տարածքում։
Այս մասին տեղեկանում ենք «Վահե Ավետյան» հասարակական շարժման նախաձեռնող խմբի տարածած հայտարարությունից։









