Իտալիայում երիտասարդ Կարավաջիոյի մոտ հարյուր աշխատանք է հայտնաբերվել

00:24 • 06.07.12

Իտալացի արվեստաբանները հայտնաբերել են մոտ 100 նկար, որոնք պատկանում են Միքելանջելո Կարավաջոյի վրձնին: Ամենայն հավանականությամբ, նկարիչը դրանք ստեղծել է այն շրջանում, երբ սովորում էր Միլանում, հաղորդում է BBC-ն:


Նկարները հայտնաբերվել են նկարիչ Սիմոնե Պետերցանոյի աշակերտների աշխատանքների մեջ, ում մոտ վարպետության դասեր էր ստանում նաև 30-ամյա Կարավաջոն:

 

Փորձագետների գնահատմամբ, գտածոն կարող է ավելի քան 860 մլն դոլար արժենալ: