802 ձերբակալված և 181 ազատված երեխա. մանկական թրաֆիքինգի դեմ խոշոր գործողություն Չինաստանում
Չինաստանի ոստիկանությունը 802 մարդու է ձերբակալել՝ մանկական թրաֆիքինգին ունեցած առնչության կասկածանքով, և ազատ արձակել 181 երեխաների: Այս ամենը Չինաստանի 15 նահանգներում իրականացված խոշոր գործողության արդյունքում:
Չինաստանի Հանրային անվտանգության նախարարության տվյալներով՝ բացահայտվել է երեխաների թրաֆիքինգով զբաղվող 2 խմբավորում, որոնց առաջնորդները ձերբակալվել են:
Երեխաների թրաֆիքինգը Չինաստանի լրջագույն խնդիրներից է: Պատճառների թվում է մեկ երեխայի քաղաքականությունը այդ երկրում, որով քաղաքային ընտանիքներին թույլ է տրվում 1 երեխա ունենալ, իսկ գյուղականին՝ 2, եթե առաջինը աղջիկ է:
Չինաստանում աղքատ ընտանիքները վաճառում են հիմնականում իրենց աղջիկներին, որոնց կարելի է գնել 5 000 – 8 000 ԱՄՆ դոլարով:
Անցած տարի Չինաստանը ծնողների կողմից երեխաների վաճառքի ավելի քան 8 000 դեպք է բացահայտել:









