Շոկոլադի շվեյցարացի «թագուհու» մահը գաղտնի է պահվել է կես տարի
Շվեյցարիայում մոտ կես տարի թաքցվում էր Lindt & Sprüngli հանրահայտ շոկոլադ արտադրող ընկերության միակ սեփականատիրոջ մահը:
63-ամյա Ալեքսանդրա Շպրյուգլին հայտնաբերվել էր մահացած հունվարի 6-ին, սակայն նրա մահվան մասին հայտնի է դարձել միան ամռանը: Փաստաբանները թաքցնում էին այս փաստը, որպեսզի խուսափեն կտակի հետ կապված խնդիրներից: Չնայած լռությանը, նրա հուղարկավորությանը ներկա է եղել ավելի քան 500 մարդ:
«Շոկոլադե թագուհի» Շպրյունգլիի դին հայտնաբերվել էր Առոզա քաղաքում գտնվող իր առանձնատան լոգարանում: Դատախազի խոսքերով՝ կինը կորցրել էր գիտակցությունը և խեղդվել:
Միայն հունիսի 8-ին տեղական թերթերից մեկը հրապարակել էր հայտարարություն՝ Ալեքսանդր Շպրյունգլիի ժառանգի մասին և հենց այդ ժամանակ էլ հասարակությունը տեղեկացել է հանրահայտ «շոկոլադե թագուհու» մահվան մասին:









