Եվրոպայի Խորհուրդը սկսում է Հայաստանի 2012–2014թթ. Գործողությունների ծրագիրը

10:56 • 06.07.12

Եվրոպայի Խորհուրդը հուլիսի 12-ին Երևանում կսկսի իր եռամյա գործողությունների ծրագիրը, որը նպատակ ունի աջակցել Հայաստանի բարեփոխումների օրակարգի մարդու իրավունքների, օրենքի գերակայության և ժողովրդավարության ոլորտներում:



Ըստ ԵԽ գրասենյակի մամուլի հաղորդագրության՝ նոր ծրագրի իրականացումը կարժենա 15 միլիոն եվրո: Այն կկենտրոնացնի իր գործողությունը Մարդու Իրավունքների Եվրոպական Կոնվենցիայի արդյունավետ իրականացման, ազգային, մարզային և տեղական մակարդակներում ամուր ժողովրդավարական հաստատությունների և գործընթացների, ինչպես նաև հանրային որոշումների կայացման գործընթացում հիմնական հասարակական և քացաքացիական գործիչների ավելի ակտիվ մասնակցության վրա:



ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդես կգա մեկնարկային համաժողովի բացման խոսքով: Գաբրիելա Բատաինի-Դրագոնին` ծրագրերի գլխավոր տնօրենը և ԵԽ նորընտիր Գլխավոր քարտուղարի տեղակալը կներկայացնի գործողությունների ծրագիրը:

 

Հայաստանը անդամակցել է Եվրոպայի Խորհրդին 2001թ.-ին և կնախագահի Նախարարների Կոմիտեն 2013թ. մայիսից մինչև նոյեմբեր: