ԱՄՆ-ի օրենսդիրները «ոչ» են ասում «Made in China» պիտակով դրոշներին

13:55 • 06.07.12

ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցության 2 օրենսդիր դիմել է Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատին` կոչ անելով նոր օրինագիծ ընդունել, որը կարգելի ԱՄՆ-ի դրոշները կարել չինական գործվածքներից, հայտնում է Voice of America-ն:

 

Ներկայումս գործող օրենքը թույլ է տալիս, որ ազգային խորհրդանիշի պարունակությունը 50 %-ով ունենա օտարերկրյա ծագում:

«ԱՄՆ-ի դրոշները պետք է կարվեն մեր երկրում` օգտագործելով դրանց համար նահանգներում արտադրվող բոլոր անհրաժեշտ բաղադրիչները»,- նշված է 2 օրենսդիրների համատեղ հայտարարությունում:

 

Ըստ Los Angeles Times-ի տվյալների` անցյալ տարվա ընթացքում Միացյալ Նահանգները 3.6 մլն դոլարի պետական դրոշ է ներկրել, որից 3.3 մլն-ը վճարվել է չինական տեքստիլային գործարաններին:

Ներկայումս Կոնգրեսը քննարկում է մեկ այլ օրինագիծ, որն առաջարկում է ամբողջովին դադարեցնել դրոշների ներկրումը արտերկրից: